ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը
Սույն թվականի մարտի 13-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը:
Գիտաժողովին հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԻրանիԻսլամականՀանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, Հայաստանի Հանրապետությունում ԻրանիԻսլամականՀանրապետության դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը, ԻրանիԻսլամականՀանրապետության իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Դեհշիրին:
Հայ և պարսիկ գիտնականները 9 զեկուցումներով կներկայացնեն հայ-իրանական հարաբերությունները, երկու երկրների մշակութային կապերը, տնտեսական հարաբերությունները և այլն:
Իրանական կողմը մեդալներ և պատվոգրեր կշնորհի Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը:
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը
Սույն թվականի մարտի 13-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը:
Գիտաժողովին հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը, Իրանի Իսլամական Հանրապետության իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Դեհշիրին:
Հայ և պարսիկ գիտնականները 9 զեկուցումներով կներկայացնեն հայ-իրանական հարաբերությունները, երկու երկրների մշակութային կապերը, տնտեսական հարաբերությունները և այլն:
Իրանական կողմը մեդալներ և պատվոգրեր կշնորհի Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն