Լրահոս

15.05.2009 16:47


Մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրվի՞

Մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրվի՞

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողներին ասել է, թե անհավանական չէ, որ այս տարի ստորագրվի ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագիրը։ Ըստ Կ. Մանոյանի՝ դա չի բխում Ղարաբաղի խնդրի կարգավորման տրամաբանությունից։

-Հասկանալի է, որ նման համաձայնագիր ստորագրվելու դեպքում այն անմիջապես չի կիրառվելու, քանի որ ընդամենը սկզբունքների շուրջ համաձայնություն է։ Պետք է վերածվի իրավական փաստաթղթի։ Իսկ դա կարող է մի քանի տարի տևել։ Բայց եթե անմիջապես չի կիրառվելու, չի նշանակում, թե այն  անվնաս բան է։ Կարող է մեծ վնաս պատճառել, մանավանդ, եթե այդտեղ խոսվի ընդհանուր բաների մասին։ Տարածքների մասին սկսի խոսվել. խորհրդային շրջանի վարչական տարածքների սահմաններով, ոչ թե այսօր իրականում գոյություն ունեցող սահմանագծի: Դա ինչ-որ տեղ նշանակում է, որ թեկուզև գործնականորեն ոչինչ չենք տվել, բայց փաստորեն քաղաքականորեն ինչ-որ բան հանձնել ենք,- հայտարարել է Կիրո Մանոյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը