Լրահոս

12.03.2012 12:23


ՀՊԱԿ. «ԵԺԿ նախագահի համար Հայաստանի ԱԺ-2012 ընտրություններն արդեն ավարտվել են»

ՀՊԱԿ. «ԵԺԿ նախագահի համար Հայաստանի ԱԺ-2012 ընտրություններն   արդեն  ավարտվել  են»

Ակնհայտ  է, որ  և՛ ԵԺԿ  նախագահը և՛ ՀՀԿ  ղեկավարը  մեծ  տեղ  են  հատկացնում  «Եվրոպայի»  կողմից  ՀՀԿ  մեծարմանը /աջակցությանը/, քանի  որ, 80-ամյա  առաջինը  հատուկ  տեսագրվել  էր  ցուցադրվելու  համար /Հ.Գ.1/, իսկ  երկրորդը, բարձր կարգի  հանդիսավորությամբ  այն  ցուցադրեց  ՀՀ  ողջ  հասարակությանը և, առաջին հերթին, Հանրային հեռուստաընկերության  միջոցով:

Թե, հայաստանցիներիս  ինչին  էր  պետք  ՀՀԿ համագումարին  ուղղված  ուղերձը...

Ի դեպ, «Հեռուստատեսության  և  ռադիոյի  մասին»  ՀՀ  օրենքն  արգելում  է  «Հ1»-ի  այդ  գործունեությունը /Հ.Գ.2/... Սա հաղորդում է  դատախազության  համար:

   Պարզվում  է, սա դեռ  ոչինիչ: Զառամյալ  բելգիացին, փորձել  է նաև, մեր  փոխարեն   կարծիք տալ, այն  է՝ «Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի»:

Թե, Դու  ո՞վ  ես, որ մեր փոխարեն  որոշես:

Հավանաբար, նկատի  ունի -  ուրիշի  փոխարեն  պատգամավորական քվեարկությունը, կոլեկտիվ  կուսանդամագրումը, բիզնես պատգամավորությունը, պետական միջոցների վատնումը հօգուտ կուսակցական շահերի, համատարած կոռուպցիան, ծայրաստիճան բևեռացված  սոցիալական վիճակը  և  այլն:

  Դեռ  սա  էլ  ոչինչ...Արդեն  որոշել  է՝ «Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններում։ Ես դրանում միանգամյան համոզված եմ»:

  Այսինքն  վե՛րջ, հայաստանցիներս  այլևս  անելիք  չունեն՝ ոմն  օտարերկրացի  որոշել  է, որ  ՀՀԿ-ն  արդեն  հաղթել  է, ավելին, «ԵԺԿ-ն անվերապահորեն կսատարի»  նրան:

  Ինչևէ, այսօր ամոթանքի  կոչով դիմել  ենք  եվրոպական մի շարք կառույցների  և  մեր  հարազատ  ԿԸՀ-ին  օտարերկրյա  քարոզչության  և  «Հ1»-ի  ապօրինության  դեմ:

            ՀՊԱԿ  լրատվություն

Հ.Գ.1.-http://armenpress.am/arm/news/683291/uilfrid-martensy-hamozvats-e-hhk-arajnordnern-en-stextselu.html

http://www.youtube.com/watch?v=IYGYpknoufs&feature=player_embedded

Հ.Գ.2. -

Հոդված 26.

Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

 6. Հանրային հեռուստառադիոընկերությունում`

2) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների առկայությունն արգելվում է...

Այս խորագրի վերջին նյութերը