Երվանդ Բոզոյան. «Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումները»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումները և հրաժարվի Թուրքիայի առաջարկած տարբեր ձևաչափերից։
-Թուրքիան ԼՂ-ի բանակցությունների կողմ դառնալու հայտ է արդեն ներկայացնում և քննարկման տարբեր ձևաչափեր է առաջարկում։ Հայաստանը նախ և առաջ պետք է բոլոր այդ ձևաչափերից հրաժարվի, պաշտոնապես հայտարարի, որ Թուրքիան ընդհանրապես չպետք է խառնվի Ղարաբաղի բանակցային գործընթացին։ Ճիշտ է, բնականաբար՝ ցանկացած իշխանություն չի ցանականա հրապարակավ ընդունել, թե սխալ է եղել։ Սակայն Հայաստանը պետք է հանգի այն եզրակացության, որ հայ-թուրքական բարելավման գործընթացը ձախողել է և ի վերջո հայտարարի, որ Թուրքիան փաստացի խաբում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ԱՄՆ-ին։ Իսկ այդպիսի ակնարկներ ես զգում եմ արդեն,- ասել է Ե. Բոզոյանը։