«7օր»–ը ահազանգ է ստացել հերթական կանաչ գոտու ոչնչացման վերաբերյալ։
«Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել Էրեբունի մասիվում ապրող իմ բարեկամներից։ Այնտեղ շատ քիչ են կանաչ գոտիները, և հիմա դրանցից մեկը, որ փոքր-ինչ կարող էր այգի կոչվել, կործանման եզրին է. առավոտից կամ գուցե և գիշերվանից այնտեղ բուլդոզերներ են աշխատում: Այդ տարածքը գտնվում է Էրեբունի մասիվի շուկայի հետնամասում՝ նախկին Դիմիտրով, այսօր՝ Ազատամարտիկների փողոցի հարևանությամբ: Մոտ 7-8 տարի առաջ այնտեղ շինարարություն էր սկսվել, պիտի եկեկեցի կառուցվեր, հետո այդպես էլ թողած էր մինչ օրս, հիմա էլ այգու մնացած մասն են ոչնչացնում, շատ հնարավոր է, որ այնտեղ հիմա տեղ է բացվում նոր կրպակների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ահազանգ հերթական կանաչ գոտու ոչնչացման վերաբերյալ