Լրահոս

15.05.2009 15:15


Կիրո Մանոյան. «Թուրքիայի նախապայմանները բավարարվում են»

Կիրո Մանոյան. «Թուրքիայի նախապայմանները բավարարվում են»

-Էրդողանի հայտարարությունը նախապայման է,- ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

-Եթե մարդն ասում է, թե մինչև ղարաբաղյան հարցը չկարգավորվի, մենք Հայաստանի հետ համաձայնության չենք գա, դա ինքնին նախապայման է։

Կիրո Մանոյանը համոզված է, որ Թուրքիայի նախապայմանները եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակի ինչ-որ չափով բավարարվում են։ Նրա կարծիքով՝  իրականում նախապայմաններով պետք է Հայաստանը խոսի, բայց եթե ի վիճակի չի դա անելու, ապա. «Մեկ քայլ հետ գնալ և բավարարել Թուրքիայի նախապայմանները՝ անընդունելի է»։

«7օր»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական հարաբերությունների այսպիսի ընթացքը հանգեցնի դրանց սառեցմանը, Կ. Մանոյանը պատասխանել է.

-Իսկապես, անտրամաբանական կլինի այս պայմաններում ինչ-որ բան շարունակել Թուրքիայի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ասում է, որ չի ստորագրելու Հայաստանի հետ պայմանագիր, մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի։ Նույնիսկ կարելի է հիմա այդ հարաբերությունները սառեցված համարել։ Ճիշտ է, նախագահ Սարգսյանն ու Գյուլը հանդիպեցին, բայց համատեղ ոչինչ չհայտարարեցին։

Բանախոսի կարծիքով՝ Պրահայի հանդիպումը մեկ այլ հանգրվան էր.

-Մեր նախորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք արգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ մենք այլևս իմաստ չենք տեսնում Թուրքիայի հետ հանդիպելու, որովհետև հանդիպումից հետո Թուրքիան ուզում է ցույց տալ, թե մի բան տեղից շարժվում է, սակայն ոչինչ էլ չի շարժվում։ Փաստորեն՝ նույն տեղում ենք, բայց մի քիչ՝ պարտված։

Այս խորագրի վերջին նյութերը