Լրահոս

10.03.2012 10:35


Միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են

Միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Արագած, Լուսագյուղ, Սարալանջ և Նորաշեն գյուղերի ավտոճանապարհները:

Ապարանի տարածաշրջանում առկա է ուժեղ ձնաբուք և վատ տեսանելիություն:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր և Մաքենիս, Արագածոտնի մարզում` Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 10-ի, ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է որոշակի սահմանափակումներով:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)  և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո: 

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը