Կոմկուսը թեև ֆինանսական խնդիրներ ունի, սակայն պարտադիր մասնակցելու է ընտրություններին
«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պարտադիր մասնակցելու է Ազգային Ժողովի ընտրություններին: Առայժմ հայտի չէ ձևաչափը՝ կմասնակցենք միայնա՞կ, թե՞ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության հետ դաշինքով»,–այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը:
Ըստ բանախոսի՝ թեև Կոմկուսը 20 հազար ընկեր և համախոհ ունի, սակայն ֆինանսական դժվարություններից ելնելով, մեծամասնականով թեկնածուներ չի առաջադրի: Չի լուծվել նաև համամասնական ընտրակարգով մասնակցության համար պահանջվող 8 միլիոն դրամի ընտրագրավի հարցը: