Լրահոս

15.05.2009 14:09


Մովսես Շահվերդյան . «Անլուրջ և անթույլատրելի է նման գործարանն այդքան հաճախ կանգնեցնելը, հետո նորից գործարկելը»

Մովսես Շահվերդյան . «Անլուրջ և անթույլատրելի է նման գործարանն այդքան հաճախ կանգնեցնելը, հետո նորից գործարկելը»

Մայիսի 14-ին «Նաիրիտ» ՓԲԸ-ում պայթյուն է տեղի ունեցել։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 9-րդ տեղը զբաղեցնում է «Նաիրիտ» ՓԲԸ-ի արտադրության պետի տեղակալ Վահան Աղայանը։ Կուսակցությունում կան «Նաիրիտի» մի շարք աշխատակիցներ ևս։

ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը «7օր»-ին ասել է, որ թեև կուսակցության այդ անդամները չեն նշել, թե վթարի պատճառը ինչը կարող է լինել, բայց ասել են, որ այդ արտադրամասում նախկինում եղած պայթյուններից այս մեկն ամենաուժեղն է եղել։

-Անլուրջ և անթույլատրելի է՝ նման գործարանն այդքան հաճախ կանգնեցնելը, հետո նորից գործարկելը։ Որևէ երկրի քիմիական արդյունաբերության մեջ ընդունված չէ, որ ցիկլն այսպես հաճախակի կանգնեցնեն և նորից հեշտությամբ վերագործարկեն։ Դա փակ ցիկլով աշխատող, շուրջօրյա, անկանգ արտադրություն է։ «Նաիրիտ»-ը կանգնեցնելը և վերագործարկելը բավական լուրջ խնդիրների հետ է կապված,- ասել է Մ. Շահվերդյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը