ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի մասին, հայտարարել է.
-Բաքվում Էրդողանի կատարած հայտարարություններին պաշտոնական Երևանը պատասխանեց, սակայն բուն խնդրին չանդրադարձավ։ Ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ արգործնախարարը չասացին՝ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու՞ են, թե՞ դադարեցնելու։
Ըստ Մանոյանի՝ ասել, թե արցախյան խնդրին Թուրքիայի միջամտությունը կարող է ընդհանրապես բանակցությունները տապալել, կարող է հաճելի թվալ Ադրբեջանին։
-Վստահ չեմ, թե Ադրբեջանը ցանկանում է, որ խնդիրը կարգավորվի։ Պարզապես, Ադրբեջանի ցանկացածը մատուցելով՝ չեմ կարծում, թե մենք քաղաքականություն վարած կլինենք։
ՀՅԴ ներկայացուցչի հավաստմամբ՝ սա այն դեպքն է, երբ Հայաստանը Թուրքիային պետք է մեկընդմիշտ և հստակ ասի, որ նման խաղեր այլևս հանդուրժելի չեն։ Եվ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները։
-Մենք ի սկզբանե պետք է նկատի ունենայինք, որ գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ, և թուրքական դիվանագիտությունը կարող է նաև այդպիսի իրավիճակներ ստեղծել։ Դրա համար էլ Թուրքիայի դիվանագիտությանհետ ինչ-որ խաղեր տալն ընդունելի և հասկանալի չէ։ Օրինակ՝ ապրիլի 22-23-ի հայտարարությունը, որտեղ մենք ոչինչ չշահեցինք։ Մինչ այսօր էլ ոչինչ չենք շահել, բացի նրանից, որ մեր արտգործնախարարը ԱՄՆ գնաց,- ասել է Կիրո Մանոյանը։
Ինչու՞ են լռում ՀՀ նախագահն ու արտգործնախարարը
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի մասին, հայտարարել է.
-Բաքվում Էրդողանի կատարած հայտարարություններին պաշտոնական Երևանը պատասխանեց, սակայն բուն խնդրին չանդրադարձավ։ Ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ արգործնախարարը չասացին՝ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու՞ են, թե՞ դադարեցնելու։
Ըստ Մանոյանի՝ ասել, թե արցախյան խնդրին Թուրքիայի միջամտությունը կարող է ընդհանրապես բանակցությունները տապալել, կարող է հաճելի թվալ Ադրբեջանին։
-Վստահ չեմ, թե Ադրբեջանը ցանկանում է, որ խնդիրը կարգավորվի։ Պարզապես, Ադրբեջանի ցանկացածը մատուցելով՝ չեմ կարծում, թե մենք քաղաքականություն վարած կլինենք։
ՀՅԴ ներկայացուցչի հավաստմամբ՝ սա այն դեպքն է, երբ Հայաստանը Թուրքիային պետք է մեկընդմիշտ և հստակ ասի, որ նման խաղեր այլևս հանդուրժելի չեն։ Եվ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները։
-Մենք ի սկզբանե պետք է նկատի ունենայինք, որ գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ, և թուրքական դիվանագիտությունը կարող է նաև այդպիսի իրավիճակներ ստեղծել։ Դրա համար էլ Թուրքիայի դիվանագիտության հետ ինչ-որ խաղեր տալն ընդունելի և հասկանալի չէ։ Օրինակ՝ ապրիլի 22-23-ի հայտարարությունը, որտեղ մենք ոչինչ չշահեցինք։ Մինչ այսօր էլ ոչինչ չենք շահել, բացի նրանից, որ մեր արտգործնախարարը ԱՄՆ գնաց,- ասել է Կիրո Մանոյանը։