Լրահոս

08.03.2012 10:02


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի "Զանգեր" կոչվող հատվածը, Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Սևան-Լճաշեն ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում` Սադունց, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիքգյուղ, Միլաք, Շենկան, Գեղարոտ, Լեռնապար, Ռյա Թազա գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Սյունիքի մարզի Կապան-Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 7-ի ժամը 23.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)  և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո: 

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը