Լրահոս

07.03.2012 17:20


Հրշեջ-փրկարարները հիվանդին 4 կմ տեղափոխել են ոտքով

Հրշեջ-փրկարարները հիվանդին 4 կմ տեղափոխել են ոտքով

Մարտի 7-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում վատառողջ մարդ կա, ում անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով հոսպիտալացումը հնարավոր չէ:

Ժամը 13.13-ին Ապարան քաղաքից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և "1-03" ծառայության բրիգադը: Ժամը 13.25-ի սահմաններում փրկարարները հասել են Վարդենիս գյուղի մոտ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած 4 կմ ճանապարհը փրկարարներն անցել են ոտքով:

Պարզվել է, որ հիվանդին տեղի ուժերով տեղափոխել են Թթուջուր գյուղ: Ժամը 13.40-ին հրշեջ-փրկարարները 1973 թ. ծնված Ասքանազ Սարգսյանին երիկամային սուր ցավերով Թթուջուր գյուղից պատգարակով հասցրել են Վարդենիս գյուղ, որտեղից էլ 14.10-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը