Վարչապետը Գյումրի էր եկել ծննդյան տոնի արարողությա՞նը մասնակցելու, թե՞ գյումրեցիներին հանդիպելու
Երեկ երեկոյան Գյումրիում հանրապետական ակտիվի հետ հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ 2009թ. տնտեսական ճգնաժամը մեծ վնաս է հասցրել ՀՀ տնտեսությանը.
–Տնտեսական ճգնաժամն առաջին հերթին հարվածեց մեր ռեալ հատվածին և շինարարության ոլորտին: 2009-ին մենք շինարարական ոլորտում ունեցանք 42 տոկոսանոց անկում, որը պայմանավորված էր մասնավոր ներդրումների անկմամբ, մենք շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրումները չստացանք, և արձանագրվեց էական անկում: Անհրաժեշտ դասը մեզ համար այն էր, որ պետք է իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացիա,–խոստովանել է Տիգրան Սարգսյանը՝ մոռանալով, որ տնտեսական ճգնաժամի նախաշեմին ինքն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում էր, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է քաղաքական խնդիրներին՝ նշելով, որ 2008թ. մարտի 1-ից հետո իրենք խնդիր են դրել հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել և, ըստ վարչապետի, լուծել են այդ խնդիրը.
–Հայաստանում համագործակցության և համերաշխության մթնոլորտի ձևավորումը լրջագույն մարտահրավեր էր մեզ համար 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մենք ունեինք պառակտված հասարակություն, սոցիալական և քաղաքական լարվածություն, և մեր առջև խնդիր էր դրված կառուցել կամուրջներ ընդդիմության հետ: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ մեզ հաջողվել է հաղթահարել այս կարևորագույն մարտահրավերը:
Տիգրան Սարսգյանը հավանաբար Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի շրջանակներում խոստացել է, որ առաջիկա 5 տարիներին ՀՀ բոլոր գյուղերը համացանց կունենան:
Սակայն գյումրեցիների հետ հանդիպմանն էկոնոմիկայի ներկա նախարար Տիգրան Դավթյանը խուսափել է հստակ պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչ ճակատագիր ունեցավ ինքնաթիռաշինության գործընթացի կազմակերպումը Գյումրու տեխնոպարկի շրջանակներում՝ նշելով.
–Էդ մի քիչ ավելի բան խոսակցություն է,էլի… առանձին խոսակցության թեմա է, ժամանակը ցույց կտա։
Վարչապետի կուսակցական բնույթի հանդիպմանը ներկա էին ոչ միայն հանրապետականներ, այլ նաև անկուսակցականներ, որոնցից շատերի խոստովանությամբ՝ իրենց պարզապես հրահանգել են ներկայանալ վարչապետի հետ հանդիմանը: Դահլիճում հիմնական թիվ էին կազմում ուսուցիչները, բուժհաստատությունների ներկայացուցիչները, մարզի համայնքապետերը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հաստատությունների ներկայացուցիչները:
Ըստ էության, նախընտրական քարոզից հետո Տիգրան Սարգսյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում մասնակցել է ՀՀԿ-ին հարող, «Սովռանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի ծննդյան տոնի արարողությանը:

–Էդ մի քիչ ավելի բան խոսակցություն է, էլի… առանձին խոսակցության թեմա է, ժամանակը ցույց կտա։
Վարչապետի կուսակցական բնույթի հանդիպմանը ներկա էին ոչ միայն հանրապետականներ, այլ նաև անկուսակցականներ, որոնցից շատերի խոստովանությամբ՝ իրենց պարզապես հրահանգել են ներկայանալ վարչապետի հետ հանդիմանը: Դահլիճում հիմնական թիվ էին կազմում ուսուցիչները, բուժհաստատությունների ներկայացուցիչները, մարզի համայնքապետերը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հաստատությունների ներկայացուցիչները:
Ըստ էության, նախընտրական քարոզից հետո Տիգրան Սարգսյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում մասնակցել է ՀՀԿ-ին հարող, «Սովռանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի ծննդյան տոնի արարողությանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի