Լրահոս

17.01.2011 12:06


«Հզբոլահ»–ը վարչապետի պաշտոնում Հարիրիի որդուն հավանություն չի տա

Բազմաթիվ լիբանանցիներ պաշտպանում են «Հզբոլահ»-ի քաղաքական գիծը։

Մահմեդականների շիաական «Հզբոլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, որ ո՛չ կազմակերպությունը, ո՛չ իրենց դաշնակիցները վարչապետի պաշտոնում Սաադ Հարիրիի թեկնածությանը հավանություն չեն տա։ Սակայն թե ում թեկնածությունն է պաշտպանելու «Հզբոլահը», Նասրալան չի ասել։

Սա անցած շաբաթ Լիբանանի կառավարության փլուզումից հետո Նասրալայի առաջին հրապարակային ելույթն է։

Լիբանանում կառավարական ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի կառավարության հզբոլլահական 11 անդամները հայտարարել էին իրենց հրաժարականի մասին։

Կառավարության փլուզումից հետո Լիբանանի նախագահը երկրի վարչապետ Սաադ Հարիրիին խնդրել էր մինչև նոր կառավարության կազմավորումը մնալ իր պաշտոնում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը