Մարտի 6-ին՝ ժամը 13։44-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարները։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 23 ՏՕ 286 պ/հ (վարորդ` Մ. Պապյան) և «Ֆորդ» մակնիշի Լ 9694 պ/հ (վարորդ` Վ. Ոսկանյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Փրկարարները «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` 1952թ. ծնված Վ. Ոսկանյանին, և ուղևորներին` 1945թ. ծնված Ալվարդ Հովակիմյանին, 1971թ. ծնված Լուսինե Ոսկանյանին, 1936թ. ծնված Սաթիկ Հարությունյանին, 1978թ. ծնված Ելենա Հարությունյանին և 1968թ. ծնված Զինա Մովսիսյանին։ «Օպել» մակնիշի մեքենայից փրկարարները դուրս են բերել 1982թ. ծնված Մ. Պապյանին։
Բոլոր տուժածները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Գորիսի կենտրոնական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Բախվել են մեքենաներ. կան տուժածներ