Հոգեբան Կարինե Նալչաջյանը «7օր»–ի համար մեկնաբանել է հասարակության մեջ նախընտրական կողմնորոշվածության մակարդակը
–Այս պահին ավելի շատ նախընտրական տրամադրությունների որոշակիություն կա քաղաքական վերնախավի մակարդակում, այնտեղ, որտեղ մարդիկ ակտիվ քաղաքականության մեջ են ներգրավված։ Վերնախավում շարունակվում են խմորումները, որոնք դեռ չեն հասել հասարակությանը. ժամանակ առ ժամանակ ինչ–որ տեղեկություններ են հասնում, որոնց մի մասը անմիջապես հերքվում է, մյուսը՝ հաստատվում։ Այսօր խոսել նախընտրական կողմնորոշվածության մասին դեռ մի փոքր վաղ է՝ շատ բան կապված է ցուցակների հետ՝ թե որ կուսակցությունը ինչ մարդկանցով կներկայանա։ Քաղաքացիների ապագա կողմնորոշվածության հարցում նոր դեմքերը շատ մեծ նշանակություն են ունենալու։ Այսօրվա դեմքերը հիմնականում ծանոթ են։ Նույնիսկ չմոտենանք այն հարցին, թե այդ դեմքերը ինչ տպավորություն են թողնում։ Շատ բան մարդկանց համակրանքների և հակակրանքների տեսանկյունից կախված կլինի ցուցակներում ընգրկված մարդկանցից։
Իմ տպավորությամբ, մեր հասարակության մեջ շատ ավելի են կիսակողմնորոշվածները։ Այս իմաստով իմ ասած դեմքերի գործոնը և քարոզարշավի կազմակերպման գործոնը շատ վճռորոշ են լինելու մարդկանց տրամադրությունների, կողմնորոշումների ձևավորման հարցում։ Ներքևներում ընթացող խմորումները դեռևս ձևակերպումների մեջ մտած չեն։ Կա ինչ–որ մի զանգված, որը կողմնորոշված է ըստ իր հիմնական կայուն, սկզբունքային մոտեցումների, բայց սա այն ընտրություններն են, որտեղ քարոզարշավի կազմակերպումը վճռորոշ է լինելու։
«7օր»–ի հարցին՝ արդյոք նախորդ ընտրությունների հետ համեմատած՝ կողմնորոշման մակարդակի փոփոխություն կա՞, հոգեբանը պատասխանել է.
–Նախորդ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետ կապված՝ երկպառակտումը հիմնականում հաղթահարված է։ Թեև ինչ–որ արձագանքներ դեռևս պահպանվում են, այնուամենայնիվ ժողովուրդն այսօր որակական նոր վիճակում է։ Այստեղ մենք սպասելու ենք նոր տիպի տրամադրությունների ձևավորմանը։ Այդ նոր վիճակի վերջնական արդյունքին մենք դեռ պետք է սպասենք՝ կախված երկու կարևոր գործոններից՝ ցուցակների գործոնը և քարոզարշավի որակական կազմակերպման գործոնը։
Հոգեբանը՝ նախընտրական տրամադրությունների մասին

7or.am