Լրահոս

06.03.2012 17:55


Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հինգերորդ նիստը: 
Հաստատված օրակարգի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ստուգումների տարեկան ծրագրի ամփոփ տարբերակը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում: Արծարծվել են 2011 թ. հունիսի 23-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանն առնչվող հարցեր: Վարչապետը հանձնարարել է մշակել ու հաջորդ նիստին ներկայացնել նշված օրենքում ծագած խնդիրների լուծման նախագիծ և ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձև:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել տվյալների էլեկտրոնային փոխանակման միասնական համակարգի մշակման առաջարկությանը: Ամփոփելով հնչեցված դիտողությունները` կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչև 2012 թ. սեպտեմբերի 1-ը մշակել և խորհրդի քննարկմանը ներկայացնել համակարգի գործառնության տեխնիկական առաջադրանքը:
Հաջորդիվ զեկուցվել է Աշխատանքի պետական տեսչության ստուգաթերթի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում ստուգաթերթերի հարցերը վերախմբագրվել են, և լրամշակված նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Մեկ այլ հարցով հավանություն է տրվել Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվող ստուգումների համար մշակված ստուգաթերթերի 12 նախագծերին և տնտեսվարող սուբյեկտների մոտ փորձարկման փուլն սկսելու առաջարկին: 
Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված փորձարկումը նախադեպ դարձնել մնացած բոլոր տեսչությունների համար և ստուգումներն սկսել պետական մարմիններից: Հանձնարարական է տրվել նաև տեսչություններին` մշակել և հրապարակել ստուգաթերթերի կիրառման ուղեցույց և տնտեսավարողի մոտ օրենքով պահանջվող փաստաթղթերի օրինակելի ձևերը:

Այս խորագրի վերջին նյութերը