Լրահոս

06.03.2012 13:35


Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը հետաձգվեց գործով դատական նիստը հետաձգվեց

Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը հետաձգվեց    գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մեկնարկած ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով հերթական դատական նիստն անմիջապես հետաձգվեց:

Նիստին չէր ներկայացել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպեր գծով բաժնի պետի նախկին տեղակալ ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Արամ Խանդայանը։ Արմեն Պողոսյանը հանդես եկավ իրեն նոր պաշտպան տրամադրելու միջնորդությամբ՝ խնդրելով դատական նիստը հետաձգել:

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսրքի 308 հոդվածի 1 և 2-րդ մասերով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների:

Այս խորագրի վերջին նյութերը