Հունվարի 15-ին ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 44/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 19.43-ին ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1936 թ. ծնված Թամարա Մարտիրոսյանի դին: Բնակարանում զգացվել է ուժեղ գազի հոտ, իսկ ճաշասենյակում հայտնաբերվել է 3 կիլոգրամանոց գազի բալոն՝ բաց փականով եւ դատարկ:
Դիակ բնակարանում