Կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման մրցույթային արդյունքները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին` 750 միավորի շեմն անցած միջազգային չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել ֆինանսական առաջարկների հրապարակային բացմանը: Հաջորդ հարցով հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոփոխված հաստիքացուցակը:
Կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման մրցույթային արդյունքները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին` 750 միավորի շեմն անցած միջազգային չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել ֆինանսական առաջարկների հրապարակային բացմանը:
Հաջորդ հարցով հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոփոխված հաստիքացուցակը: