Լրահոս

04.03.2012 11:42


Ռուսաստանը ընտրում է նախագահ

Ռուսաստանը ընտրում է նախագահ

Այսօր Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են հինգ թեքնածու` Վլադիմիր Պուտինը, Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը, Վլադիմիր Ժիրինովսկին և Միխաիլ Պրոխորովը: Նախնական տվյալներով` քվեարկել է Ռուսաստանի Հեռավոր արևելքի բնակիչների 48 տոկոսը: ՌԴ ԿԸՀ-ն հայտնում է, որ մասնակցությունը այս ընտրություններին ավելի բարձր է, քան անցած տարվա դեկտեմբերին կայացած Դումայի ընտրությունների ժամանակ:

Առաջին անգամ Ռուսաստանում ընտրությունները անց են կացվում վեբ-տեսախցիկներով նկարահանվող ընտրատեղամասերում: ԿԸՀ-ում կարծում են, որ այս նորամուծությունը թույլ կտա ապահովել առավել թափանցիկ ընտրություններ:

Այս խորագրի վերջին նյութերը