Լրահոս

03.03.2012 14:18


Սերիալի հերոսի խոսքերը վրդովեցրել են ֆեյսբուքցիներին

Սերիալի հերոսի խոսքերը վրդովեցրել են ֆեյսբուքցիներին

Հայրենական սերիալների արտադրության մասին բազմիցս է խոսվել, քանիցս քննադատվել են դրանց թերությունները։ Սակայն թերությունները շտկելու փոխարեն հայտնվում են նորերը։ Հերոսներից մեկը եթերից այսպիսի արտահայտություն է անում. «Ես հո հաշմանդա՞մ չեմ, որ չկարողանամ աշխատել և ընտանիք պահել»։

Սա առաջացրել է «facebook» սոցցանցի որոշ օգտատերերի  զայրույթը։

Մեջբերում ենք նրանցից մեկի խոսքը. «Առավել անհեթեթ բան դժվար է լսել, և սա ասվում է եթերով, այն էլ՝ ամենադիտվող հեռուստաալիքով, այն էլ՝ «փրայմ թայմին»։ Խտրականության դրսևորումը դեռ մի կողմ, բա հրապարակային վիրավորա՞նքը, որ հնչեց մեր երկրում հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանց հասցեին։ Ի՞նչ է՝ եթե մարդն ունի հաշմանդամություն, նշանակում է՝ չի՞ կարող աշխատել և ընտանիք պահել։ Ոմանք կասեն, որ սա անտեղյակության արդյունք է, սակայն իրազեկ չլինելը դեռևս իրավունք չի տալիս նման հիմարություններ դուրս տալու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը