Հունվարի 16-ին ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 50ՏԼ501 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով 1974 թ. ծնված Արման Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 1963 թ. ծնված Արթուր Ֆիդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարաների կողմից զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Ա.Ֆիդանյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր:
Ավտոպատահար մահվան ելքով