Լրահոս

03.03.2012 11:08


2012 թ. ապրիլից ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը դադարեցնելու է «ВАЗ-2107» մակնիշի մեքենայի արտադրությունը

2012 թ. ապրիլից ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը դադարեցնելու է «ВАЗ-2107» մակնիշի մեքենայի արտադրությունը

Ինչպես հաղորդում է aze.az–ը, մարտի 2–ին տեղի ունեցած ասուլիսին Xazar-Lada ԲԲԸ–ի նախագահ Փահրադին Գասիմզադեն հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի արտադրելու «ВАЗ-2107» մակնիշի մեքենան։

Այդ մեքենաների վերջին մոդելները վաճառվելու են զեղչով։

Անդրադառնալով ռուսական մեքենաներ Ադրբեջան ներմուծելու նոր ստանդարտներին՝ Փահրադին Գասիմզադեն նշել է, որ «АвтоВАЗ»–ի մոդելները բարձր տեխնիկական որակ ունեն։ Ռուսական մեքենաներ Ադրբեջան ներմուծելու նոր ստանդարտներն ուժի մեջ են մտնելու մայիսի 1–ից։ 

Այս խորագրի վերջին նյութերը