«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների խախտման մասին զեկույցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին և զանգվածային լրատվության միջոցներին: Առաջիկա շաբաթներին կհրապարակվի մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցը, որտեղ մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները և թերացումները կներկայացվեն առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում (14 նախարարություններ, 4 անկախ հանհանձնաժողովներ և 7 այլ պետական մարմիններ):
Մինչ նշված զեկույցի առանձին բաժինների սեղմագրերը զանգվածային լրատվության միջոցներով տարածելը, հանրությանն է ներկայացվում 26-րդ բաժնի ամփոփ տեղեկատվությունը, որը վերաբերում է նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը:
Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 4596 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 607 բողոքներից դրական լուծում է ստացել 344-ը, որոնցով վերականգնվել են բոլոր այդ մարդկանց խախտված իրավունքները:
2011թ. նոյեմբերին ստեղծվել է Պաշտպանի 116 անվճար թեժ գիծը: Նորովի՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսներով համալրված, վերաբացվել է արագ արձագանքման ծառայությունը: Գործարկման միայն առաջին երկու ամիսների ընթացքում Պաշտպանի թեժ գիծը օգնել է 778 մարդու:
Պաշտպանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված զրպարտության և վիրավորանքի դրույթների սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան, որն էլ իր պարտադիր իրավական դիրքորոշումներով հօգուտ խոսքի ազատության էականորեն բարելավել է գործող օրենսդրությունը և դրա կիրառումը: Այս կապակցությամբ Պաշտպանի ներդրումը երկրում խոսքի ազատության խթանման հարցում ընդգծել է “Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ” բելգիական կազմակերպությունը: Իսկ “Լրագրողներ առանց սահմանի” ֆրանսիական կազմակերպությունն իր 2011թ հաշվետվությունում կարևորել է Պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված տեղեկատվական վեճերի խորհրդի նշանակությունը լրագրողական էթիկայի և լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների զարգացման առումով:
Մարդու իրավունքների պաշտպանի և շուրջ 80 հասարակական կազմակերպությունների միջև կնքվել են համագործակցության հուշագրեր, ինչի արդյունքում այդ իրավապաշտպան կազմակերպություններից շատերի հետ համատեղ իրականացվել են շուրջ 20 ծրագիր-միջոցառումներ:
Պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է ավելի քան 50 օրենսդրական նախագծեր և դրանց վերաբերյալ ներակայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:
Պաշտպանին առընթեր նորաստեղծ Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը մոնիտորինգային 60 այցեր է իրականացրել ոստիկանության բաժիններ, քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ: Մոնիտորինգի ընթացքում արձանագրվել են բռնության և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մի շարք դեպքեր և այլ խախտումներ: Մոնիտորինգի արդյունքների ամփոփումը հրապարակվել է 2011թ. դեկտեմբերին առանձին զեկույցով:
2011թ. Պաշտպանը կազմակերպել է համաժողովների շարք՝ նվիրված խոսքի ազատությանը, արդար դատաքննությանը, խոցելի խմբերի պաշտպանությանը և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությանը: Բացի այդ, Մարդու իրավունքներին առնչվող խնդիրները վերհանելու և քննարկելու նպատակով՝ Պաշտպանը և իր աշխատակազմը մասնակցել են շուրջ 70 հրապարակային քննարկումների, մի քանի տասնյակ հեռուստառադիոհաղորդումների, ինչպես նաև ունեցել են հարյուրավոր հարցազրույցներ լրագրողների հետ:
2011թ. դեկտեմբերին Պաշտպանը մասնակցել է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությանը, որի ընթացքում անդրադարձել է դատական համակարգի գործունեությանը, խոսքի, խղճի և կրոնի ազատությանը, բանակում իրավախախտումներին, ինչպես նաև 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Պաշտպանի ներկայացրած դիտարկումները ընդգրկվել են Եվրոպական Խորհրդարանի՝ ԵՄ Հայաստան ասոցիացման պայմանագրի բանակցությունների վերաբերյալ առաջարկություների մեջ:
Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, Պաշտպանը առաջին անգամ կազմակերպել է «Մարդու իրավունքների EXPO 2011», որի տաղավարներում ներկայացվել են երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների զոհերի, փախստականների, հաշմանդամների, փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:
Պաշտպանը ներկայացրել է 3 արտահերթ հրապարակային զեկույց սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և երկրում մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացման վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն:
Պաշտպանն իր գործունեության և հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հանդես է եկել շուրջ 30 պաշտոնական հայտարարությամբ՝ այդ թվում անդրադառնալով Ռաֆֆի Հովհաննիսյանի նստացույցի ընթացքում վրանի տեղադրման արգելքին, կրպակների ապամոնտաժման ընթացքում ոստիկանության և քաղաքապետարանի հակաիրավական գործողություններին, զոհված զինծառայողների մահվան հանգամանքների քննությանը, արդար դատաքննության իրավունքի իրացմանը և առանձին դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, խոսքի ազատության պաշտպանության համար օրենքի կիրառման նկատմամբ գործուն հանրային վերահսկողության անհրաժեշտությանը, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրներին, 2008թ. մարտի հետևանքների վերացմանը, կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող մրցութային համակարգի անկատարություններին, հավաքների ազատությանը, երկրում սոցիալական և սեփականության իրավունքների իրացմանը և այլ հարցերի:
Այսօր լրանում է ՄԻՊ պաշտոնավարման մեկ տարին

Պաշտպանի աշխատակազմ