Լրահոս

02.03.2012 13:48


Արամ Հարությունյանը ողջունում է ԲՀԿ–ին միանալու Արսենյանի որոշումը

Արամ Հարությունյանը ողջունում է ԲՀԿ–ին միանալու Արսենյանի որոշումը

«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը սիմվոլիկ է համարել, որ պատին գրված է «Ժառանգություն»՝ ընդգծելով.

–Եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, ապա իրոք ժառանգություն կմնան պատերը։

Արամ Հարությունյանը ողջունել է նաև «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրություններին գնալու որոշման համար։

Արսենյան Գուրգենը ցույց տվեց, որ կարևորը ոչ թե կուսակցությունն է, այլ հանուն մարտահրավերների հաղթահարման կարող է ընտրություններին գնալ դաշինքով,–ասել է Ա. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը