Լրահոս

02.03.2012 13:47


«Դանակը ոսկորին». համաքաղաքացիական բողոքի ցույց

«Դանակը ոսկորին». համաքաղաքացիական բողոքի ցույց

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ. մեծամասշտաբ համաքաղաքացիական բողոքի ցույց» նախաձեռնություն, որը նախատեսում է մարտի 8-ին կազմակերպել ցույց՝ ի պաշտպանության Երևանի արտաքին տեսքի: Նախաձեռնության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Բավակա՛ն է աղավաղել քաղաքը, բավակա՛ն է շարունակաբար խախտել քաղաքաշինական նորմերը, բավակա՛ն է հաշվի չառնել  հասարակական կարծիքը,  բավակա՛ն է ապօրինաբար կամայականություններ իրականացնել: Մենք` Երևանի բնակիչներն ու քաղաքացիները, այլևս չե՛նք հանդուրժի այս չարչիական գործելակերպը…..»:  Նախաձեռնության մասնակիցներին առաջարկվում է վաղը հավաքվել Մաշտոցի պուրակում ՝ «օրակարգը մշակելու և գործողությունները ծրագրելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը