Լրահոս

02.03.2012 11:21


Հանրապետականը պետք է դառնա «Ժառանգություն»

Հանրապետականը պետք է դառնա «Ժառանգություն»

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության իշխող ուժը շատ ավելի քիչ ձայներ է հավաքում, քան նախորդներում։ Այլ հարց է, որ հետագայում ընդդիմադիր ներկայացող ուժերը միանում են իշխող կուսակցությանը։

«7օր»–ը հարցրել է՝ բացառո՞ւմ է, որ եթե «Ժառանգությունն» այս ընտրություններում էլ անցնի խորհրդարան, միանա ՀՀԿ–ին կամ համագործակցի այդ կուսակցության հետ։

–Դրա համար Հանրապետականը պետք է դառնա «Ժառանգություն»։ Ուրիշ միջոց չկա,–պատասխանել է Լ. Ալավերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը