Լրահոս

01.03.2012 14:33


Դավութօղու. «Մեր ադրբեջանցի եղբայրների ցավը կիսելը նաև մեր պարտքն է»

Դավութօղու. «Մեր ադրբեջանցի եղբայրների ցավը կիսելը նաև մեր պարտքն է»

Ստորև թարգմանաբար ներկայացվում է մի հատված Թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող «Լուրեր»  հաղորդաշարի ժամանակ Ահմեդ Դավութօղուի հայտարարություններից։

Լրագրողը հիշեցրել է, որ 2015 թ. լրանում է 1915 թ. դեպքերի տարեդարձը և, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք մշակվում է 2015 թ. ուղղված նոր ռազմավարություն՝ Դավութօղլուն պատասխանել է, որ այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ են տարվում, վերջին շրջանում  արտահայտությունների և հակազդեցությունների մակարդակով  փոփոխություն է տեղի ունեցել:

Դավութօղլուն այսպես է արտահայտվել. «Որպեսզի կարողանանք միասին պատմությունը կիսել, անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցման ուղիները: Պետք չէ, որ մեկ այլ երկրի կամ այդ երկրի առաջնորդի ընտրությունում հաղթանակելու ձգտման համար զոհաբերել այդ համատեղ պատմությունը » :

Նախարար Դավութօղլուն ասել է. «Մենք ցանականում ենք ցավ կիսել նրա հետ, ով ցանկանում է կիսել այդ ցավը»:

Ի պատասխան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի սպանդի հիշատակման միջոցառման ժամանակ հայերին նվաստացնող պաստառների բացման հարցին՝ Դավութօղլուն հայտնել է, որ Խոջալուի ջարդի հիշատակման համար ցույցի կազմակերպումը վերին աստիճանի բնական և անհրաժեշտ երևույթ է: Նա ասել է. «Մեր ադրբեջանցի եղբայրների ցավը կիսելը նաև մեր պարտքն է: Սակայն այդ և նման պաստառները, ում կողմից և ինչ կերպ էլ որ բացված լինեն, անընդունելի են: Մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության և վիրավորանքի մշակույթին»:  

Այս խորագրի վերջին նյութերը