Լրահոս

01.03.2012 13:51


ԱՄՆ Կոնգրեսում նշել են Սումգայիթի ողբերգության տարելիցը

ԱՄՆ Կոնգրեսում նշել են Սումգայիթի ողբերգության տարելիցը

Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում:

Կոնգրեսականներ Ֆ. Վոլֆը, Ջ. Չուն, Գ. Փեթերսը, Հ. Բերմանը, Դ. Սիսիլլին, Ա. Էշուն, Ա. Շիֆը, Ֆ. Փալլոնը, Բ. Շերմանը և ուրիշներ ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում և հանդես են եկել ընդարձակ հայտարարություններով: Ներկայացուցիչների պալատում կատարված ելույթները հեռարձակվել են նաև Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող համաամերիկյան ընդգրկում ունեցող հանրահայտ «C-SPAN» հեռուստաալիքով:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում ու հայտարարություններում դատապարտել են Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում իրականացված հայկական կոտորածները, Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը, հրադադարի խախտումները, սպառազինությունների կուտակումը, ռազմական հռետորաբանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն: 

Այս խորագրի վերջին նյութերը