Լրահոս

01.03.2012 11:20


Ձնաբքին գերի

Ձնաբքին գերի

Փետրվարի 29-ին՝ ժամը 11։08-ին, ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Մարտունուց մոտ 14 կմ հեռավորության վրա), Եղեգնաձորից Մարտունի ընթանալիս, ձնակույտի մեջ է մնացել «ԿամԱԶ» մակնիշի 3 բեռնատար ավտոմեքենա:

Ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Վարորդներին առաջարկվել է ավտոմեքենաները թողնել և փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տա­րածք, սակայն վերջիններս հրաժարվել են և խնդրել իրենց սնունդ հասցնել:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով վերջին 5 կմ ոտքով է հաղթահարել:

Փրկարարները վարորդներին փոխանցել են սնունդ և դեղորայք ու կրկին առաջարկել տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են:

Ժամը 01։00-ի սահմաններում «Եղեգնաձորի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, և բեռնատարները վերադարձել են Եղեգնաձոր:

 

***

Նույն օրը՝ ժամը 11։47-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանա­պար­հին՝ Ռյա Թազա գյուղի  մոտակայքում, ձնակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել:

Ապարանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, որոնք ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Խ. Խաչատրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 13 ՏՏ 868 պ/հ ավտոմեքենան:

 ***

Նույն օրը՝ ժամը 12։58-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճա­նա­պար­հին՝ Ռյա Թազա գյուղի  մոտակայքում, ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա:

«Հովհաննես Մարտիրոսյան Ճանշին» ՍՊԸ-ի ուժերով ճանապարհի նշված հատվածը մաքրվել է, երթևեկությունը վերականգնվել, իսկ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը