Սոցիոլոգի հաղորդմամբ, ԲՀԿ–ի վարկանիշն աճել է ՀՀԿ–ի համեմատ
Մայիսի 9-ին «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հետազոտություն է անցկացրել, որոնք էլ ներկայացրել է ԶԼՄ-ների ուշադրությանը։ Ապրիլի 25-ին ներկայացված սոցհարցումների արդյունքների համեմատությամբ այս անգամ կուսակցությունների վարկանիշն էականորեն չի փոխվել։ ԲՀԿ-ի վարկանիշն աճել է 2%-ով, ՀՀԿ-ինը՝ 0,8%-ով, իսկ ՀԱԿ-ինը նվազել է 5,5 %-ով։
-Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալը եթե ազդել է վարկանիշի վրա, ապա ոչ այնքան դուրս գալու անմիջական պատճառի, որքան իշխանությունից հեռանալու հետևանքով։ Թեպետ ՕԵԿ-ն իր ճանաչվածությունը 40%-ից հասցրել է 62%-ի, բայց դա դեռ չի բերել ձայների համապատասխան քանակության,-ասել է սոցիոլոգը։
Նրա տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների վարկանիշը միասին կազմում է 10,4%։