«Ուխտ Արարատի». «Ֆրանսիայի ՍԽ–ը Թուրքիային զրկեց զարգացման քաղաքակրթական ուղի ընտրելու եզակի հնարավորությունից»
Որոնք էլ լինեն բացատրություններն ու արդարացումները, իսկ դրանք կան և կարող են լինել, իրականում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այն անդամները, ովքեր դեմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ընդունած Ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծին, իրականում, և նախ և առաջ, Թուրքիային զրկեցին ապաշխարելու հնարավորությունից՝ այպիսով նրան զրկելով զարգացման քաղաքակրթական ուղի ընտրելու եզակի հնարավորությունից:
Մենք հասկանում ենք, թե դա ինչո՞ւ է արվել: Որպեսզի Թուրքիան շարունակի իրականացնել 2008-ից ի վեր ստանձնած իր հանձնառությունները Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում և Աֆղանստանում: Իսկ դրանք հանցագործ ծրագրեր իրականացնելու հանձնառություններ են, որից թուրքական ռազմական և քաղաքական վերնախավը շատ հաճախ փորձում է խուսափել (1):
Որովհետև, նպաստել թուրքական ժխտողականության ջանքերին, նշանակում է հրահրել նրան դեպի նոր հանցագործություններ և ցեղասպանություն: Որովհետև, ըստ այդ ծրագրի և ժամանակացույցի, դրված է նաև քրդերի ցեղասպանություն իրականացնելու և դրանից հետո միայն քրդերին պետություն տրամադրելու ծրագրային խնդիրը (2): Թեև այստեղ էլ, Հայերի ցեղասպանության օրինակով պարզ է, որ որքան էլ որպես ցեղասպանության փոխհատուցում (մասնակի փոխհատուցում) ձևակերպվել էր Սևրի դաշնագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները, և կայացվել Վուդրո Վիլսոնի հայտնի Իրավարար վճիռը, բայց ինչպես հայոց դեպքում, քրդերի դեպքում էլ նմանատիպ որոշումները կարող են չիրականացվել:
Միաժամանակ սա ուժգին հարված է մարդու իրավունքների պաշտպանության գործին ողջ աշխարհում: Եվ կրկին թիրախը Միջին Արևելքն էր և այնտեղ ապրող ժողովուրդները: Որովհետեւ դրված է մի ողջ տարածաշրջան քաոսի ու անիշխանության, ազգամիջյան հակամարտությունների ու քաղաքացիական կռիվների մեջ ներքաշելու, տարածաշրջանը մարդասիրական ճգնաժամի մի ահռելի փորձադաշտի վերածելու ծրագիրը: Եվ բնական հարցադրում է առաջանալու. իսկ ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը, եթե մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն այսպիսի թշվառ վիճակում է աշխարհում: Որոշումը նպատակ ունի բարոյալքելու և բարոյազրկելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ գործընթացն աշխարհում, բայց ակամա ի հայտ է բերում այդ գործընթացի ձևական–վտանգավոր ու մերժելի բնույթը նույնպես, որը, որպես միջամտության և ագրեսիայի գործիք, հաճախ գործածվում է գերտերությունների կողմից` միջամտելու համար այլ պետությունների և ազգերի ներքին գործերին:
Սակայն, այս որոշումից իզուր են ուրախանում բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մարդկության զարգացման համաշխարհային գործընթացները միայն ռազմա-քաղաքական և տնտեսական բաղադրիչներ ունեն; Իզուր, որովհետև մարդկային զարգացման համաշխարհային գործընթացները, նախ և առաջ, բարոյական բաղադրիչ ունեն, որն անմիջապես կարող է աչքի չզարնել, բայց շատ ու շատ կայսրությունների ու կայսերապաշտ ժողովուրդների պատմության օրինակով` կարող է շատ ուսանելի լինել:
Ասում են՝ պատմության քննությունը բռնելը կարևոր է: Իսկ ո՞վ կարող է ասել, թե այդ քննությունը հայ ժողովուրդը չի բռնել և կամ՝ որ մարդկային հասարակության պատմությունն ավարտվում է այստեղ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի պատերի ներսում: Իրականում ամփոփվում է այդ պատմության 2000-ամյա փուլը միայն, որի մեծ քննությունը, հնարավոր է, դեռ նոր է սկսվել, և որը չկարողացան կամ չցանկացան հանձնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այն անդամները, ովքեր դեմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ընդունած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:
1. Տես, <>, թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008, էջ 1-6: Տես նաեւ, <>, թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009, էջ 1-3: Տես, http://Oukhtararati.com/amsagrer կայքում:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
01.03, 2012 թ.
Ծանոթագրություն
1. Տես, <>, թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008, էջ 1-6: Տես նաեւ, <>, թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009, էջ 1-3: Տես, http://Oukhtararati.com/amsagrer կայքում:
2. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal / Terms of Service.