Լրահոս

29.02.2012 17:21


Աճուրդի է հանվել Վան Գոգի տունը

Աճուրդի է հանվել Վան Գոգի տունը

Ըստ բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ աճուրդի է հանվել հոլանդացի հանրահայտ նկարիչ Վինսենթ Վան Գոգի լոնդոնյան տունը։

Լոնդոնի Բրիքսթոն շրջանում գտնվող 19–րդ դ. եռահարկ առանձնատունը, որտեղ նկարիչն ապրել է 1873-1874 թթ.՝ իր երիտասարդության ամենաերջանիկ տարիները, նախնական գնահատվել է 475 հազ ֆունտ ստեռլինգ կամ 760 հազ ԱՄՆ դոլար։

Տան վաճառքի որոշումը կայացրել են ծեր սեփականատիրոջ թոռները։

Վան Գոգը մշտապես ապրել է տան երրորդ հարկում:  Տան բնակիչները  նկարչի սենյակը չեն օգտագործել՝ փորձելով այնտեղ պահպանել Վան Գոգի ներկայությունն ու շունչը: Առանձնատանն են մնացել նաև նկարչի որոշ իրեր, այդ թվում՝ լվացարանն ու բուխարին: 

Աճուրդը կկայանա մարտի 27-ին: 

Այս խորագրի վերջին նյութերը