Լրահոս

29.02.2012 15:06


ՄԱԿ–ը ՀՀԿ–ի հետ տարբեր բևեռներում է, իսկ ԲՀԿ–ի հետ՝ նույն

ՄԱԿ–ը ՀՀԿ–ի հետ տարբեր բևեռներում է, իսկ ԲՀԿ–ի հետ՝ նույն

Թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում Միավորված աշխատանքային կուսակցությանը քանի և ինչ տեղեր են հատկացվել, դեռ չի որոշվել։ Այս մասին ՄԱԿ–ի համագումարից հետո ասել է այդ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը։ Հիշեցնենք, որ այդ համագումարում ՄԱԿ–ը որոշեց առաջիկա ընտրություններին ԲՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցել։

–Մենք միավորել ենք մեր ջանքերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դա նշանակում է, որ կլինի մեկ ցուցակ՝ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը, որում ներգրավված կլինեն ՄԱԿ–ի մի քանի մարդիկ,–ասել է Գուրգեն Արսենյանը,–խորհրդարանական ընտրություններին պետք է գնալ քաղաքական ձևաչափերով։ Պետք է հասարակությանն առաջարկենք քաղաքական ֆորմատներ՝ նույն գաղափարախոսությունների կուսակցությունների միավորումներ, ոչ թե առաջնորդներ, ոչ թե տեսակետներ։ ՀՀԿ–ն դեռ պահպանողական գաղափարախոսությամբ կուսակցություն է, ՄԱԿ–ը ազատական գաղափարախոսության կրող է, իսկ դրանք տարբեր բևեռներ են։ Ընդդիմության հետ մեր անելիքն էլ տեսնում ենք հետևյալը՝ անել այնպես, որ մեր երկիրը լինի մարդկանց ապրելու համար հարմար։ Եթե ընդդիմության նպատակը դա է, ուրեմն մեր նպատակները համընկնում են։ Մեր երկրում խնդիր է դառել, որ մարդիկ լքում են այն, քանի որ մեր երկիրը հարմար չի ապրելու, աշխատելու համար։

Գուրգեն Արսենյանը բացառել է Միավորված աշխատանքային կուսակցության լուծարման հնարավորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը