Այսօր տեղի է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության ութերորդ համագումարը, որին հրավիրված են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ–ի շարքերը նոր համալրած, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Համագումարի ժամանակ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ասել է, որ քննարկումները ցույց են տվել՝ իրենց գաղափարներին ամենամոտը ԲՀԿ–ն է, և համագումարի պատվիրակներին առաջարկել է ջանքերը միավորել ԲՀԿ–ի հետ ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին այդ կուսակցության հետ գնալ միասնական ցուցակով։ Համագումարի պատվիրակները միաձայն ընդունել են ԲՀԿ–ի հետ համագործակցելու առաջարկը։
Այնուհետև ամբիոնին է մոտեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և վստահություն հայտնել, որ ՄԱԿ–ի հետ միասին կյանքի կկոչեն իրենց ծրագրերն, ու կունենանք բարեկեցիկ, բարգավաճ երկիր։
–«Բարգավաճ Հայաստանի» ընտանիքը համալրվում է,–ասել Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով, որ ԲՀԿ–ն արդեն ունի իր ծրագիրը. «Մեր խոսքը գործ է» կարգախոսն էլ համահունչ է այդ ծրագրին։
–Հանրության վստահությունը, հավատքը, որ կա մեր նկատմամբ, ոչ միայն պետք է պահել սրբությամբ, այլ նաև ավելացնել։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից է կախված, թե Հայաստանն ինչ տնտեսություն և ինչ կառավարություն կունենա, որի համար պետք է ունենանք ազատ ընտրություններ։ Ժողովուրդը պիտի իմանա, որ իր ձայնը կարևոր է, և մենք տե՛ր ենք կանգնելու իր ձայնին ու իր սպասելիքներին։ Աստված ձեզ պահապա՛ն,–հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
«Բարգավաճ Հայաստանի ընտանիքը համալրվեց ՄԱԿ–ով»

7or.am