Լրահոս

14.05.2009 16:12


Ստեփան Գրիգորյան. «Ղարաբաղյան հարցը ուժային տարբերակով լուծելու հավանականությունը փոքրանում է»

Ստեփան Գրիգորյան. «Ղարաբաղյան հարցը ուժային տարբերակով լուծելու հավանականությունը փոքրանում է»

«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով  Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի մասին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այն դրական է գնահատել.

-Այսօր բանակցային  գործընթաց կա, և ես դա դրական եմ համարում։ Քանի որ, եթե բանակցությունները գնում են, ուրեմն Ղարաբաղյան հարցն ուժային տարբերակով լուծելու հավանականությունը փոքրանում է։

Նա նաև հայկական կողմին առաջարկել է ավելի հրապարակային գործել, քանի որ միջազգային հանրության շրջանում տպավորություն է ստեղծվում, թե, օրինակ, Ադրբեջանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Հայաստանը, քանի որ այնտեղ մամուլում կարող են թեկուզ բանակցություններից գաղտնիքներ հրապարակել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը