Աղբահանության վճարը բնակչության մասով սահմանվել է փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 200 ՀՀ դրամ
2012 թվականի հունվարի 1-ից աղբահանության վճարը կիրառվում է որպես համայնքային բյուջե գանձվող տեղական վճար: Երևանի քաղաքում աղբահանության վճարը բնակչության մասով սահմանվել է փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 200 ՀՀ դրամ: Օրենքով սահմանվել են նաև աղբահանության վճարը չվճարելու կամ ուշացելու դեպքում տույժերի հաշվարկման և գանձման մեխանիզմները: Մասնավորապես, յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության համար վճարը պետք է վճարվի մինչև հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ չվճարելու կամ վճարումն ուշացնելու դեպքում վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից խամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում և գանձվում է տույժ՝ չվճարված գումարի 0,15 %-ի չափով: Օրինակ՝ 2012 թվականի հունվար ամսվա համար աղբահանության վճարի վճարման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է, իսկ չվճարելու դեպքում՝ մարտի 1-ից հաշվարկվելու են տույժեր՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:
Տույժերից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը կանխավ ծանուցում է, որ համատիրության աշխատակցի չայցելելու դեպքում բնակիչը կարող է աղբահանության վարձը վճարել վարչական շրջանի վարչական շենքում: Բացի այդ, բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ վարվող բանակցությունների արդյունքում, Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել պայմանավորվածություններ Հայ Բիզնես Բանկի, Հայկական Զարգացման Բանկի և «Ի-դրամ» վճարահաշվարկային կազմակերպության հետ՝ աղբահանության վճարը ֆիզիկական անձանցից առանց սպասարկման վարձի կամ միջնորդավճարի գանձելու մասին: Շարունակվում են բանակցություները «Հայփոստ» ՓԲԸ-ի և վճարահաշվարկային այլ կազմակերպությունների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն