Լրահոս

28.02.2012 22:18


Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների մասին օրինագիծը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների մասին օրինագիծը

Aarmenianweekly.com կայքի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Ըստ բերված պատճառաբանության՝ օրինագիծը հակասում է խոսքի ազատության իրավունքին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպա նությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծն, ըստ որի՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։

Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին էինՖրանսիայի Սահմանադրական խորհուրդ։

Խորհրդում քննարկումները սկսվել էին տեղական ժամանակով 20։00-ին, սակայն մոտ 1.5 ժամ առաջ թուրքական ԶԼՄ–ներն արդեն տեղեկացնում էին, թե Խորհուրդը չեղյալ է հայտարարել օրինագիծը։

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից անմիջապես հետո, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է կառավարությանը ցեղասպանությունների վերաբերյալ նոր օրինագծի տեքստ պատրաստել։ Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը

Այս խորագրի վերջին նյութերը