Ո՞մ հրահանգով է արգելվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսների տեղաշարժը
Այսօր ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն, առանց որևէ հիմնավորման, արգելել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող ավտոբուսներին, որոնք անվճար Աբովյանից Երևան են տեղափոխում ուսանողներին և սոցիալապես անապահով մարդկանց, դուրս գալ երթուղի։ Ավտոբուսներում եղած ուղևորները պատմել են, որ պետավտոտեսուչները, կանգնեցնելով ավտոբուսները, պահանջել են մարդկանց իջնել, իսկ վարորդներին կարգադրել մեքենաները կայանել Աբովյանի ավտոկայանում։
Ավտոբուսների վարորդները միաբերան պնդում են, որ որևէ խախտում չեն արել, մեքենաների հետ կապված բոլոր փաստաթղթերը կարգին են, իսկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն այդպես էլ խելքը գլխին հիմնավորում չեն ներկայացնում։ Աբովյանի հրապարակում հավաքված մեծ թվով մարդիկ լրագրողների հետ զրույցում հասկացնել տվեցին, որ դրանով սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց ստիպում են անվճար ավտոբուսների փոխարեն հարկադրաբար օգտվել սովորական երթուղայիններից։ «Բոլորս տեսանք, որ մարդկանց պարզապես արգելվել է օգտվել իրենց սահմանադրական իրավունքից՝ այն է ազատ տեղաշարժի իրավունքից»,–ասեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով ևս դեպքի վայրում էր։ Պատգամավորն ընդգծեց, որ սոցիալական այս պայմաններում մարդուն պարտադրել, թե դու պետք է իջնես անվճար ծառայություն մատուցող ավտոբուսից և օգտվես վճարովի տրանսպորտից՝ «կատարյալ ալոգիզմ է»։
«Այս ամենը հակասում է տրամաբանությանը, ինչը, կարծում եմ, ընդունեց նաև ճանապարհային ոստիկանության փոխգնդապետը՝ ով ասեց, թե ընդունում ենք, որ խնդիրներ կան և դրանք կկարգավորվեն։ Վերջինս նաև կտրականապես հերքում է, որ որևէ կերպ խոչընդոտվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող ավտոբուսների աշխատանքը»,–նշեց պատգամավորը։
Ճանապարհային ոստիկանության երկրորդ գումարտակի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամսոն Սարգսյանը պնդում էր, որ ամեն ինչ նորմալ է, և որևէ իրարանցում չկա։
«Մի քանի երթուղային տրանսպորտային միջոցներ խախտել են իրենց հետագիծը։ Ընդամենը պահանջում էինք, որ շարժվեն իրենց հետագծով՝ նշված երթուղիով երթևեկեն։ Ընդամենը պատճառը սա է»,–նշեց փոխգնդապետը։
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հետագծից շեղվել են բացառապես բարեգործական հիմնադրամին պատկանող տրանսպորտային միջոցները։ «Չկա նման բան։ Խախտել են բոլորը, արգելվել է բոլորին, ուղարկվել են Աբովյան քաղաքի ավտոկայան»,–ակնհայտ դժկամությամբ պատասխանեց փոխգնդապետը։
«7օր»–ի հարցին, թե արդյոք «վերևի՞ց» չի հրանգվել արգելել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսների տեղաշարժը Սամսոն Սարգսյանը պատասխանեց. «Չկա նման բան, չէին էլ կանգնացրել։ Հիմնադրամի ավտոբուս չի՛ կանգնացվել»։ Սակայն, ավտոբուսների վարորդներն ու ուղևորները այլ բան էին պնդում։
«Էլ չգիտեմ, թե ոնց անենք։ Մնում ա էս ժողովրդով հավաքվենք ու կառավարության շենքը փուլ տանք։ Մենք վճարովի տրանսպորտից օգտվելու հնարավորություն չունենք։ Բարեգործություն է արել մարդը։ Ինչի՞ են խոչընդոտում աշխատանքը։ Չեն թողնում… Ասում են օտվեք վճարովի տրանսպորտից։ Գրպանները բարակել ա... Էդ ա պատճառը։ Կոնկրետ այսօր՝ երկու ժամ է կանգնած ենք, չեն թողնում շարժվել։ Ինչի՞»,–վրդովված պատմում է Կարինե Գևորգյանը։
«Կանգնեցրեցին, ասեցին՝ ժողովուրդ իջե՛ք, ավտոբուսներն էլ քշել տվեցին ավտոկայան»,–ասեց անվճար ավտոբուսներից մշտապես օգտվող մեկ այլ քաղաքացի։
Ի դեպ, մեզ այդպես էլ չհաջողվեց միջադեպի հետ կապված որևէ պարզաբանում ստանալ տրանսպորտի տեսչության աշխատակցից, ով չնայած հորդորներին և պահանջներին՝ այդպես էլ մնաց պատսպարված պետավտոտեսչության մեքենայում։

7or.am