Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ դահլիճում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստն էր, ու լեփ-լեցուն դահլիճում, տեղական ու եվրոպական պատգամավորների, միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ, գրեթե ներքին համոզումով ու լուրջ դեմքով քննարկում էինք քաղաքացիական հասարկության դերը ժողովրդավարական երկիր կառուցելու գործում, խորհուրդներ ու երաշխավորություններ մշակում անդամ երկրների համար ու դեռ հպարտանում, թե մենք առաջընթաց ենք արձանագրել քաղաքացիական հասարակության հետ երկխոսության մեջ: Այս ամենի հետ կարող էի հաշտվել, լավագույն դեպքում լռել, մանավանդ, որ այն հաստատ համոզումն ունեմ, որ մեր խնդիրները մեր քաղաքական կամքով պիտի լուծենք: Ու Տիզբոնից մարզպան բերելու կամ Ռուսաց թագավորին նամակ գրելու մշակույթը չի մտնում կոդիս մեջ, և աներկբա է, որ այս ավանդույթն է ջարդել մեր պետականության մեջքը։
Ու մինչ մենք Եվրապատգամավորների ներկայությամբ քաղաքացիական հասարակության կարևորոթյան մասին ամպագոռգոռ հաստատումներ էինք անում, զավեշտական կամ ողբերգական զուգադիպությամբ, ընդամենը 1500 մ. հեռու` Մաշտոցի պուրակում, այս նույն քաղաքացիական հասարակությունը գլուխը խփում էր չինական պատին և փորձում հանրապետության 1/3-ի ղեկավարությանը ( ընդ որում ընտրված ղեկավարությանը) համոզել, ներշնչել, որ վերջինս իրացնի իր սահմանադրական պարտքն ու հանձնառությունը, հաշվի նստի հանրային կարծիքի հետ:
Ինձ զարմացնում է նաև ԱԺ անտարբերությունը: Մի կողմից խոսում ենք ԱԺ հեղինակության բարձրացման մասին, մյուս կողմից` զլանում իրացնել մեր պարտականությունները ու պաշտպանել մեր իսկ ընդունած օրենքները: Իսկ Մաշտոցի պուրակում արդեն 18-րդ օրն է` շարունակվում է բողոքի ակցիան, ու այսօր արդեն նրանց են միացել մտավորականներ` բողոքելու Կառավարության թեթև ձեռքով գրքի մայրաքաղաքում գրքի կրկնակի թանկացման դեմ:
Այո, իմիտացիոն քաղաքական ինստիտուտների մի ժամանակ ենք ապրում` ժողովրդավարության թանձր շպարով: Իսկ ժողովրդավարական հասարակությունը քաղաքական ուժերի և հասարակության արժանապատիվ ու հավասարակշռված երկխոսություն է, շահերի հարգանք ու համադրում։
Չի կարելի երկար ժամանակ ժողովրդին կեղծ ճշմարտություններով սնել:
Այնուամենայնիվ, բոլորս պիտի կողմնորոշվենք՝ ուզո°ւմ ենք ունենալ ժողովրդավարական երկիր, թե° դա զուտ սահմանադրական ամրագրում է, և դրա թիկունքում արևելյան տիպի կլանային երկիր ենք կառուցում:
Լիլիթ Գալստյան. «Չի կարելի ժողովրդին կեղծ ճշմարտություններով սնել»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարությունը ԱԺ–ում