Ժիրայր Սեֆիլյանը չի կարծում, թե Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է
Կոալիցիայից ՀՅ Դաշնակցության դուրս գալը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը խաղ չի համարում։ Ավելին՝ կարծում է, որ ՀԱԿ-ը և Դաշնակցությունը վաղ թե ուշ կհամագործակցեն։ Թեև ընդդիմության շարքերից բազմիցս հնչել է այն միտքը, որ համագործակցություն չի լինի, քանի որ ՀՅԴ-ն դեռևս պետք է ապացուցի, որ ընդդիմություն է։
-Քանի որ ես Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության հետ ուղղակի շփման մեջ եմ, նրանց տեսակետը գիտեմ։ Նրանք բաց են բոլորի առջև, պատրաստ են համագործակցել բոլորի հետ, նաև՝ դաշնակցության,- մամուլի ասուլիսի ժամանակ «7օր»-ին ասել է Ժ. Սեֆիլյանը։