Ռուբեն Հայրապետյան. «Արազ Օզբիլիսը շատ արագ կմերվի հավաքականի հետ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կհարմարվի՞ Հայաստանի հավաքականի խաղին, գրել է. «Եթե ուշադրություն դարձնեք, Արազ Օզբիլիսի խաղաոճը շատ մոտ է հավաքականի խաղաոճին, և մտահոգության կարիք չկա: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և շատ արագ կմերվի հավաքականի հետ»:
Նշենք, որ Արազ Օզբիլիսն արդեն միացել է Կիպրոսում գտնվող Հայաստանի հավաքականին և այսօր մեր ընտրանու կազմում կարող է խաղադաշտ դուրս գալ Սերբիայի դեմ ընկերական խաղում։