Լրահոս

28.02.2012 11:42


ՀՊԱԿ. «Արդարադատության նախարարն առ այսօր պատշաճորեն չի պատասխանում»

ՀՊԱԿ. «Արդարադատության նախարարն առ այսօր պատշաճորեն չի պատասխանում»

Ինչպես տեղեկացվել  ենք, ս.թ. փետրվարի 25-26-ին ՀՀ Վարչապետի  կողմից  պետական միջոցներով  ՀՀԿ-ական քարոզչությանը  մասնակցել  է  նաև  Արդարադատության նախարարը /Հ.Գ.1/, որը  պարտավոր  է  կատարել  ճիշտ  հակառակն, այն  է՝ պահպանել  մեզ նման խախտումներից /Սահմանադրության  7-րդ  և  ,Կուսակցությունների  մասինե  10-րդ  հոդված/:

   Ի  դեպ, այսօր  այդ մասին բողոք  եք  ներկայացրել  ԿԸՀ:

   Սակայն, խնդիրն անգամ  դրանում չէ: Նախարարի  այդ  պաշտոնը  զբաղեցվում է, սահմանադրական կարգի խախտմամբ /Սահմանադրության 55-րդ հոդվածի  4-րդ  մասի  պահանջներ/, այն  է՝ նշանակումը  կատարվել  է  ՀՀԿ  խորհրդի  առաջարկությամբ, այն  էլ  զավեշտալի պայմաններում՝ Սերժ Սարգսյանի գլխավորած  նիստը Սերժ  Սարգսյանին առաջարկություն  է  արել /Հ.Գ.2/:

   Պատկերացնո՞ւմ  եք՝ Արդարադատության նախարարի  նշանակումը...դե  արի  ու  մեկնաբանի:

    Ինչևէ, այդ կապակցությամբ  մեր  հստակ  հարցին, նախարարի  պաշտոնը  զբաղեցնողն, առ այսօր, պատշաճորեն չի  պատասխանում/խոսքը  տառասխալների մասին չէ/, այդ թվում, տալով  Սահմանադրության դրույթների  ինչ որ  յուրովի  մեկնաբանություններ /Հ.Գ.3/:

    Նույնը  կրկնվեց  երեկ  ԱԺ  նիստում, երբ  Արդարադատության նախարարը պատասխանում  էր  կարևորագույն  օրինագծին  առնչվող հարցերին, տալով    յուրովի  մեկնաբանություն-պատասխաններ...

   Իրոք, ուրիշ  ի՞նչ  կարող  է նա  անել...

        Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/

 լրատվություն                                                             

Հ.Գ.1- : http://www.tert.am/am/news/2012/02/25/sargsyan-visit-artashat/

   ՀՀ Վարչապետին հանդիպմանը ուղղեկցում էին Արարտի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ:

http://www.panorama.am/am/education/2012/02/25/prime-edu/

...«Մեր կուսակցությունն առաջնորդվում է այդ սկզբունքով, և այսօր կառավարությունում ունենք այդպիսի նախարարներ: Մասնավորապես դահլիճում է արդարադատության նախարարը...»։

Հ.Գ.2- http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20101217_5&flag=am, 17-12-2010

  Երեկ ուշ երեկոյան ավարտվել է ՀՀԿ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
...ՀՀԿ խորհուրդը որոշել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Արդարադատության նախարարի պաշտոնի համար որոշվել է առաջադրել իրավաբան Հրայր Թովմասյանին։

Հ.Գ.3 – քաղվածք՝ Նախարարի տառասխալներով 11.02.11թ. թիվ  01/681-11 գրությունից

«ՀՀ Սահմանդրության տեսանկյունից  առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ՀՀ  վաչապետը նախարարի թեկնածուի վերաբերյալ Հանրապետության Նախագահին ներկայացնում  է իր առաջարկությունը, այլ ոչ  թե այն ներկայացնելու  որևէ  ձևականացված ընթացակարգի առկայությունը՝ անկախ դրա ամրագրման անհրաժեշտությունից...»։

Այս խորագրի վերջին նյութերը