Արդարադատության նախարար. «Ժողովրդի դեմ ոչ թե բանակը չի կարելի հանել, այլ անգամ մեկ տեղամասային տեսուչ»
Խորհրդարանը սկսել է քննարկել «Արտակարգդրությանիրավական ռեժիմիմասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ այս օրինագծի նախկին տարբերակը, որով իրավունք էր տրվում բանակին ներգրավել պետության ներքին գործերին, առաջին ընթերցմամբ ընդունվե՛լ էր խորհրդարանում։ Սակայն կառավարությունը հետ կանչեց այն ԱԺ–ից՝ լրամշակելու և հարցը հրատապ ճանաչելով՝ կրկին բերեց խորհրդարան։
–Ժողովրդի դեմ ոչ թե բանակը չի կարելի հանել, այլ անգամ մեկ տեղամասային տեսուչ, և այս նախագիծը ոչ միայն չի կարող նման բան նախատեսել, այլ նաև դրան անդրադառնալ, և ցանկացած օրենք, եթե դրա նման բան պարունակի, պարզապես կլինի հակասահմանադրական,–ներկայացնելով լրամշակված նախագիծը՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նշել, որ պաշտպանական ուժերը կարող են կիրառվել ներքին անվտանգության պաշտպանության համար, օրինակ՝ պաշտպանեն հեռուստաաշտարակը, ատոմակայանը և այլն։
–Եթե ինչ–որ մեկի մտքով անցնում է, որ սա կարող է գործիք լինել ընդդեմ քաղաքական հակառակորդների, նման լեքսիկոնը պետք է դուրս գա մեզանից։ Իմ ճիշտ լինելը և ձեր մտահոգությունների անհիմն լինելը ժամանակն է ցույց տալու,–ընդգծել է Հ. Թովմասյանը։
Արդարադատության նախարար. «Ժողովրդի դեմ ոչ թե բանակը չի կարելի հանել, այլ անգամ մեկ տեղամասային տեսուչ»
Խորհրդարանը սկսել է քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ այս օրինագծի նախկին տարբերակը, որով իրավունք էր տրվում բանակին ներգրավել պետության ներքին գործերին, առաջին ընթերցմամբ ընդունվե՛լ էր խորհրդարանում։ Սակայն կառավարությունը հետ կանչեց այն ԱԺ–ից՝ լրամշակելու և հարցը հրատապ ճանաչելով՝ կրկին բերեց խորհրդարան։

7or.am