ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին կժամանեն Երևան
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, ԼՂ հակամարտության կարգավորումով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանելու են տարածաշրջան:
Մարտի 2-ին նրանք կայցելեն Հայաստան, ուր հանդիպումներ կունենան նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Համանախագահները Բաքու կժամանեն մարտի 5-ին, իսկ մարտի 6-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպումներում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը: