ՀՅԴ–ն պնդում է, որ կառավարությունն օրինականացված ընտրակաշառք է բաժանում
Այս պահին խորհրդարանը 24–ժամյա ռեժիմով քննարկում է «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրինագիծը, համաձայն որի՝ 2008–11թթ. 2մլն–ից ցածր պարտք ունեցող հարկատուները մայր գումարը մուծելու դեպքում կազատվեն տոկոսներից։
ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը հայտարարել է, որ այդպիսով կառավարությունն օրինականացված ընտրակաշառք է բաժանում, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ իրականում իրենք կողմ են այս նախագծին, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը հենց ընտրություններից առաջ այն ներկայացնում։
–Այս ի՞նչ է՝ ընտրակաշա՞ռք է ընտրություններից առաջ։ Ինչո՞ւ հատուկ կերպով բերվում է հենց հիմա, ինչո՞ւ պարտաճանաչ վճարողները ոչինչ այս մասին չիմանալով՝ հայտնվում են անհավասար պայմաններում։ Որովհետև բնակչություն է պետք, բնակչություն, որին կարելի է պահել կախվածության մեջ, և երբ մոտենում են ընտրությունները, հանկարծ պարտք ներել և լավություն անողի դերում հայտնվել։ Այսինքն, ստացվում է՝ ամբողջ ժողովրդով հավաքում ենք պետական բյուջեն, իսկ այդ բյուջեի որոշ հատված կառավարությունն օգտագործում է ընտրություններում հաջողելու և վերարտադրվելու համար։ Ուրիշ ի՞նչ կերպ մենք սա հասկանանք,–հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am