Մաշտոցի այգին տոնավաճառի վերածելու Երեւանի քաղաքաետարանի անօրինական ծրագրի դեմ հասարակության բողոքի ձայնը ճնշվում է ոստիկանական բռնի մեթոդներով: Հասարակությունը ի սկզբանե միտված էր խնդրի իրավական ճանապարհով լուծմանը եւ այժմ էլ իր գործողություններն ունեն նույն խաղաղ բնույթը: Սակայն, ինչպես հետեւում է տեսագրության բովանդակությունից, քաղաքապետարանն ընտրել է ապօրինի որոշումը ոստիկանական անօրինական բռնաճնշումների միջոցով կյանքի կոչելու ճանապարհը:
Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները իրենց գործողություններով խախտել են առնվազն հետեւյալ օրենքները`
1. ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ եւ 33.2-րդ հոդվածները`
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հոդված 33.2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
2. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը`
Հոդված 5. «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնելսահմանափակմանհիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:
Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերինկամնյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
3. «Ոստիկանության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի բ), զ), թ), ժբ), ժգ) ենթակետերը`
Հոդված 10. «Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:
Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝
բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.
զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը.
թ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.
ժբ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքների վրա.
ժգ) հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին»:
Ոստիկանության խախտած օրենքները(տեսանյութ)

Իրավաբան` Արթուր Գրիգորյան
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=loty_lJIf3U