Լրահոս

27.02.2012 13:52


«Եթե այստեղ անգրագետ մարդ կա, այդ Դո՛ւք եք»

«Եթե այստեղ անգրագետ մարդ կա, այդ Դո՛ւք եք»

«Եթե այստեղ անգրագետ մարդ կա, այդ Դո՛ւք եք»,–այսօրվա ասուլիսին դիմելով Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանին՝ ասել է Մաշտոցի այգում բողոքի գործողության ժամանակ հացադուլ հայտարարած Բայանդուր Պողոսյանը։ «Ես խորապես խղճում եմ քեզ, դու ուղղակի ազնիվ մոլորյալ ես»,-նրան արձագանքել է Վարդան Դևրիկյանը։

Իսկ բանավեճը ծավալվել էր Պողոսյանի այն հայտարարության շուրջ, թե իբր ինքը սատանայապաշտ է։

«Ես չեմ ասել, թե սատանայապաշտ եմ։ Ասել եմ, որ սատանիստ եմ, ու դա եղել է վաղուց։ Այգում ես նման բան չեմ ասել։ Ես պաշտամունքի ոչ մի մոդել չունեմ ոչ մի Աստծո նկատմամբ. ես երբեք ոչ մի Աստծո առաջ չեմ խոնահրվում»,–նշել է բնապահպանը։

Վարդան Դևրիկյանը, սակայն, հակադարձել է, թե Բայանդուր Պողոսյանի ասածը ոչ այնքան վտանգավոր է, որքան վտանգավոր են նրա գաղափարախոսությունն ու ազդեցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը