Մայիսի 11-13 Երևան է ժամանել Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Քյասաի Զադեի գխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է սկսել «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործնական իրականացումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Իրանից կներկրի գազ, որի դիմաց Իրան կարտահանի էլեկտրաէներգիա՝ փոխհամաձայնեցված ծավալներով և ռեժիմներով:
Իրան-Հայաստան գազամուղի շինարարություն ընթացել է երկու փուլով՝ Մեղրի-Քաջարան ու Քաջարան-Արարատ հատվածներով: Մեղրի-Քաջարան հատվածի /40կմ/ շինարարությունը սկսվել է 2005 թվականին՝ Իրանի արտահանման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Գազամուղի մյուս՝ Քաջարան-Արարատ հատվածի /187կմ/ շինարարությունը սկսվել է 2006 թվականի վերջին և իրականացվել է «Հայ-Ռուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի շրջանակում: Այս օրերի ընթացքում աշխատանքային խմբերը համաձայնեցրել են գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, ռեժիմները, ինչպես նաև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համակարգմանը վերաբերող այլ հարցեր:
Մայիսի 13-ին իրանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Մովսիսյանը: Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբերը ներկայացրել են քննարկման արդյունքները: Ստորագրվել է նաև, գազի դիմաց էլեկտրաէներգիայի հաղորդման գործընթացի համակարգման քառակողմ պայմանագիրը: Հայական կողմից պայմանագիրը ստորագրել են «Երեւանի ՋԷԿ» - «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ները, իրանական կողմից Իրանի գազի արտահանման ազգային ընկերությունը և Թավանիր ընկերությունը:
Սկսվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն